Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

17 խորհուրդ, որոնք կազատեն մոծակների խայթոցի քորից. 1in.am

17 խորհուրդ, որոնք կազատեն մոծակների խայթոցի քորից. 1in.am

mirfactov.com-ը ներկայացնում է 17 խորհուրդ, որոնք կազատեն մոծակների խայթոցի քորից:

 






Եղունգով «Х» անել

Եղունգով «Х» անել

 

Համարվում է, որ խայթոցի մասում եղունգով սեղմելը որոշակի ցավ է բերում, որը շեղում է քորից: Գլխավորն ուժեղ չսեղմենլն է, այլապես կարելի է վնասել մաշկը, որի մեջ վերքով կարող է վարակ անցնել:

Ախտահանիչ միջոց ձեռքերի համար

Ախտահանիչ միջոց ձեռքերի համար

 

Սպիրտը և ձեռքերի ախտահանիչ միջոցը թեթևացնում է քորը:

Սկոտչ

Սկոտչ

 

Համարվում է, որ մի քանի ժամով խայթոցի մասում սկոտչ կպցնելը ո'չ միայն զգալիորեն նվազեցնում է քորը, այլև մաշկից հանում է մոծակի թողած մասը:

Ասպիրին

Ասպիրին

 

Փշրել մի քանի հաբ և խառնել ջրին՝ քսուկ պատրաստելու համար, որը պետք է քսել խայթած տեղին:

 

 

Քացախ

Քացախ

 

Այն կետայնությամբ քսել խայթոցի տեղում, իսկ եթե մոծակների խայթոցները շատ են, կարելի է լոգարանի մեջ ավելացնել 2-3 բաժակ քացախ և վաննա ընդունել:

Հեմորոյի դեմ միջոց

Հեմորոյի դեմ միջոց

 

Հեմորոյի քսուկը նախատեսված է բորբոքումը նվազեցնելու և քորից ազատվելու համար:

Ատամի մածուկ

Ատամի մածուկ

 

Ատամի մածուկների մեծ մասն անանուխ է պարունակում: Անանուխը սառեցնում է մաշկը: Բացի դրանից, որոշ ատամի մածուկների կազմում հակաբորբոքային բաղադրիչներ կան:

Բանանի կեղև

Բանանի կեղև

 

Որոշ մասնագետներ կարծում են, որ բանանի կեղևում պարունակվող շաքարը կարող է հանգստացնել և հանել խայթոցի հեղուկը:

 Վարսահարդարիչ

Վարսահարդարիչ

 

Մոծակի խայթոցից առաջանում է քոր, որովհետև խայթոցի ժամանակ միջատները սպիտակուցային միացություններ են թողնում մաշկում: Տաքությունը կարող է քանդել այդ միացությունները և վերջ տալ քորին: Վարսահարդարիչը պահեք խայթած տեղում մինչև մաշկը տաքանա:

Վարսակի ալյուր

Վարսակի ալյուր

 

Վարսակի ալյուրը կարող է թեթևացնել քորը և նվազեցնել այտուցը հատուկ հակագրգռիչ նյութերի շնորհիվ: Վարսակից (ալյուրից) և ջրից քսուկ պատրաստել և քսել այն մաշկին մոտավորապես 10 րոպե, հետո լվանալ:

Ցեխ

Ցեխ

 

Ցեխը ո՛չ միայն մաքրում է մաշկը, այլև հանգստացնող ազդեցություն ունի և կարող է նվազեցնել այտուցը:

Կիտրոնի և լայմի հյութ

Կիտրոնի և լայմի հյութ

 

 

Մի քիչ թարմ քամած հյութը կհանգստացնի քորը:

 

Սառույց

Սառույց

 

Սառույցը կարող է նվազեցնել այտուցը և թեթևացնել քորը:

Սննդային սոդա

Սննդային սոդա

 

1 թ.գ. սոդան լուծել 1 բաժակ ջրի մեջ: Մաքուր կտորը թրջել հեղուկի մեջ և 10-20 րոպե դնել մաշկին:

Ռեհան

Ռեհան

 

Ռեհանի թարմ տերևը մանրացնել և դնել մաշկին:

Աղով վաննա

Աղով լոգանք

 

Մի քանի կաթիլ ջուր ավելացնել մի պտղունց աղին և դնել կծած տեղում կամ տաք լոգանք ընդունել, որի մեջ աղ է ավելացված:

Ալոե վերա

Հալվե

 

Հալվեն հակաբորբոքային հատկություններ ունի, ինչը կօգնի ազատվել քորից:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.zhodinonews.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ